կարևոր
2737 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-26 12:30

Անհայտ անձինք կրակ են բացել Կոլումբիայի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վրա

Անհայտ անձինք կրակ են բացել Կոլումբիայի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վրա

Անհայտ անձինք կրակ են բացել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին տեղափոխող ուղղաթիռի վրա, երբ այն թռիչք է իրականացրել հանրապետության արեւելյան հատվածում:

Ուղղաթիռի կորպուսին վեց փամփուշտ է հարվածել: Այդ ժամանակ ուղղաթիռում է գտնվել նաեւ Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն ու ներքին գործերի նախարար Դանիել Պալասիոսը:

Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Իշխանությունները սկսել են հետաքննել միջադեպը: Դուկեն կատարվածն անվանել է վախկոտների կողմից իրականացված հարձակում: Նա հավելել է, որ իշխանությունները շարունակելու են պայքարը երկրում գործունեություն իրականացնող բոլոր հանցավոր խմբերի դեմ: