կարևոր
1684 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-26 11:57

Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 904 դեպք

Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 904 դեպք

Հունիսի 25-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային  հիվանդության դեպք չի հաստատվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8793 քաղաքացու հետազոտություն, որից  904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2888 դեպք: Կատարվել է 26 245 թեստավորում: