կարևոր
1249 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-26 10:47

Եվրո-2020-ում մեկնարկում են 1/8 եզրափակիչի հանդիպումները

Եվրո-2020-ում մեկնարկում են 1/8 եզրափակիչի հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են փլեյ-օֆֆի հանդիպումները:

Խաղային առաջին օրը կմեկնարկի Ուելս-Դանիա խաղով: Հանդիպումը կկայանա Ամստերդամում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: Ուելսն ընդգրկված էր A խմբում և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը` առաջինը զիջելով Իտալիային: Դանիան B խմբում ունեցած դժվարին մեկնարկից հետո կարողացավ երկրորդ տեղով ավարտել խմբային փուլը:

Մյուս խաղում քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Իտալիան և Ավստրիան: A խմբում Իտալիան ցույց տվեց 100 տոկոս արդյունք և երեք հաղթանակով` առաջին տեղով դուրս եկավ խմբից: Ավստրիան C խմբում երկրորդն էր:

Ուելս-Դանիա` 20:00

Իտալիա-Ավստրիա`23:00