12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Երկիր Մեդիան» նախաձեռնել եւ իրականացնում է բացառիկ նախագիծ «Ձեզ բացակա չենք դնի» խորագրով:
Մեր նպատակն է անուն առ անուն ներկայացնել 2020-ի Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված մեր հերոսներին: Նրանց մասին կարճ տեսանյութերն արդեն իսկ մեր եթերում են, եւ նախագիծը շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չի պատրաստվել վերջին հերոսի մասին պատմող տեսանյութը:
Ամիսներ անց էլ, յուրաքանչյուր օր ստացվում են բազմաթիվ նամակներ: Վստահեցնում ենք՝ ոչ մի նամակ չի անտեսվել ու չի անտեսվելու, նամակների հոսքն է պարզապես շատ, աշխատանքն էլ բավական ծանր:
Զարուհի Սահակյանն է ներկայացնում «Ձեզ բացակա չենք դնի» խորագիրը կրող, մեր հերոսների մասին արդեն ամիսներ շարունակ իրականացվող նախագծի մանրամասները: