կարևոր
1975 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-25 19:03

Րաֆֆի Ասլանյանը միանում է Բաքվում հայ ռազմագերիների պաշտապնությունը ստանձնած փաստաբաններին

Րաֆֆի Ասլանյանը միանում է Բաքվում հայ ռազմագերիների պաշտապնությունը ստանձնած փաստաբաններին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը միանում է Բաքվում հայ ռազմագերիների պաշտապնությունը ստանձնած փաստաբաններին։ Այս մասին նա հայտնել է իր էջում։

«Միանում եմ այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են մեկնել Բաքու՝ հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով։ Կարծում եմ, որ պետությունը գոնե պետք է ի վիճակի լինի իր քաղաքացիների պատշաճ իրավաբանական օգնությունը կազմակերպելու հարցում, իսկ մեր հայրենիքում պետության բաղադրիչների առկայության թեկուզ աննշան մակարդակը այսպիսի կարևորագույն խնդրի լուծման համար լիովին բավարար է»,-գրել է Ասլանյանը։

Րաֆֆի Ասլանյանը եղել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական։ 2016 թվականին ազատվել է Շիրակի մարզի դատախազի պաշտոնից և նշանակվել Երևան քաղաքի դատախազ։

2020 թվականի սեպտեմբերի 2-ին թողել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը համալրել գործող փաստաբանների շարքը։