կարևոր
1951 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-25 18:26

Քարոզարշավին մասնակցող կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելու խախտում չի արձանագրվել

Քարոզարշավին մասնակցող կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելու խախտում չի արձանագրվել

Այսօր՝ հունիսի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը։

Այն հրապարակվելու և ներկայացվելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իրականացրած ուսումնասիրության և վերլուծության արդյունքում հանգել է եզրակացության, որ գրանցված անհամաչափությունը պայմանավորված է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրենց նախընտրական քարոզչության գործընթացների պլանավորման և իրակա նացման միջոցառումների քանակական, տարածքային և ժամանակացուցային բաշխման տարբերություններով: Այդ տարբերությունները պայմանավորված են նաև կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներում առկա միջոցների, անվճար և վճարովի եթերաժամանակի օգտագործման, հեռուստառադիոծրագրերում հյուրընկալվելու պատրաստակամության աստիճանի առանձնահատկություններով:

Այսպիսով, ելնելով վերոնշյալից Հանձնաժողովը տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող ընկերությունների կողմից տրամադրած և՛ 10 կուսակցությունների և՛ կուսակցությունների դաշինքների կողմից օգտագործված եթերաժամանակի արձանագրված անհամաչափությունները՝ որպես տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող ընկերությունների կողմից նախընտրական քարոզարշավին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելու խախտում չի գնահատում:

Նիստին ներկա էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության մեդիա վերլուծաբան Իվան Գոդարսկին:

Ամբողջական եզրակացությունը՝ այստեղ։