կարևոր
1669 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-25 16:58

Եվրոպական խորհուրդն ակնկալում է, որ Թուրքիան դրական ներդրում կունենա տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում

Եվրոպական խորհուրդն ակնկալում է, որ Թուրքիան դրական ներդրում կունենա տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում

  
Եվրոպական խորհուրդն ակնկալում է, որ Թուրքիան դրական ներդրում կունենա տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում. այս մասին ասվում է հունիսի 24-ին Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթաժողովի արդյունքում Թուրքիայի վերաբերյալ ընդունված եզրափակիչ զեկույցում:

Եվրամիությունը նաեւ անհանգստություն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ: Միեւնույն ժամանակ, սիրիացի փախստականներին պահելու համար միության առաջնորդները համաձայնել են Թուրքիային ֆինանսական աջակցության նոր փաթեթ տրամադրել: 2021-ից 24 թվականներին Անկարան կստանա եւս 3 միլիարդ եվրո օգնություն:

Զեկույցում նշվում է նաեւ, որ Եվրամիությունը պատրաստ է Թուրքիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բարձր մակարդակի երկխոսություն սկսել: Պաշտոնական Անկարան, ամեն դեպքում, դժգոհ է ԵՄ ղեկավարների այս զեկույցից: Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ Անկարայի սպասելիքները չեն արդարացվել, կոնկրետ քայլեր չեն ընդունվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Զեկույցում Թուրքիան անգամ չի հիշատակվել որպես թեկնածու երկիր: