կարևոր
1882 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-25 15:29

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 25-ին իրականացվել է մարտական հերթափոխ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այդ կապակցությամբ ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ: