կարևոր
1699 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-25 15:16

Հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել. քաղաքացին ձերբակալվել է

Հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել. քաղաքացին ձերբակալվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը:

Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայողին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, ով հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է։