կարևոր
2269 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-24 23:29

Պետերբուրգի մոտակայքում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Պետերբուրգի մոտակայքում ռազմական ուղղաթիռ է կործանվել

ՌԴ Լենինգրադի մարզի Գաչինսկի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ուղղաթիռը պատկանել է «Ռոսգվարդիային»:

Նշվում է, որ ուղղաթիռում երեք մարդ է գտնվել: Բոլորը մահացել են: Մարզային իշխանությունները հաստատել են ավիավթարի մասին տեղեկությունը: Նշվում է, որ տեղի բնակիչների շրջանում տուժողներ չկան:

«Ուղղաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչք կատարելիս: Ուղղաթիռում զինամթերք չի եղել»,- հավելել է գործակալության զրուցակիցը: