կարևոր
2200 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-24 22:08

Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք

Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք

Արմեն Չարչյանի շահերի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը տեղեկացնում են, որ Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։

«Մեր պայքարը շարունակվում է»,-նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։