կարևոր
11017 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-24 18:29

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին պարտադրաբար կանչում են հարցաքննության

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին պարտադրաբար կանչում են հարցաքննության

Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մորը՝ Մանիկ Աճեմյանին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործի շրջանակներում ՀՔԾ-ն վկայի կարգավիճակով կանչել է հարցաքննության։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը հայտնում է, որ ՀՔԾ-ից այսօր կեսօրին թաղային տեսուչը ծանուցում է բերել առ այն, որ հունիսի 28-ին նրա կնոջը վկայի կարգավիճակով հրավիրում են հարցաքննության։ Կինս աշխատում է այդ բժշկական կենտրոնում, ժողովի ժամանակ դահլիճում է եղել․ պարտադրանք՝ ընտրել «Հայաստան» դաշինքին, չի եղել։ Նրանք ունեն ե՛ւ ձայնագրություններ, ե՛ւ տեսագրություններ»։

«Պատերազմի օրերին եւ հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես՝ որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ եւ մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ։ Հ.Գ․ Վերջապես հարգել սովորեք»,- գրել է նա։