կարևոր
1444 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-24 17:35

Մայամիի մերձակայքում 12 հարկանի բնակելի շենք է մասամբ փլուզվել

Մայամիի մերձակայքում 12 հարկանի բնակելի շենք է մասամբ փլուզվել

Միացյալ Նահանգների Մայամի քաղաքի մերձակայքում 12 հարկանի բնակելի շենք է մասամբ փլուզվել, ինչի հետեւանքով առնվազն մեկ մարդ մահացել է:

Կա 10 վիրավոր: Շենքը գտնվում է ծովափնյա Սերֆ-սայդ քաղաքում՝ Մայամի Բիչից մոտ 6 մղոն հյուսիս:

Նշվում է, որ դեպքի վայրում փրկարարական աշխատանք են կատարել ավելի քան 80 փրկարարական ջոկատներ, նաեւ քաղաքային հրշեջներ:

Հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար փլուզման պատճառը: