կարևոր
2017 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-24 16:22

Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին համերգային երեկո կանցկացվի Դիլիջանում

Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին համերգային երեկո կանցկացվի Դիլիջանում

Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հուլիսի 10-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում համերգային երեկո է նախատեսվում:

Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):

Նվագախումբը կղեկավարի դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Կհնչեն Միրզոյանի ստեղծագործությունները:

Միջոցառումն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: