կարևոր
2341 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-24 15:08

Մաթեմատիկայի միասնական քննության միջին միավորը 10.47 է, դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 22.5 տոկոսը

Մաթեմատիկայի միասնական քննության միջին միավորը 10.47 է, դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 22.5 տոկոսը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 18-ին տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննությունները կազմակերպվել են 26 քննական կենտրոնում:

«Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 5186 դիմորդից քննությանը մասնակցել է 5027-ը: Միջին միավորը եղել է 10.47:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1129 դիմորդ կամ մասնակիցների 22.5 տոկոսը:

18-20 միավոր հավաքել է 246 դիմորդ կամ մասնակիցների 4.9 տոկոսը: 18-18.75 միավոր ստացել է 108, 19-19.75 միավոր՝ 114, իսկ 20 միավոր՝ 24 դիմորդ: