կարևոր
1702 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-24 15:19

Արցախում դիերի որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

Արցախում դիերի որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) դիերի որոնողական աշխատանքները հունիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Նույն ուղղությամբ որոնումներ իրականացվել են նաև երեկ՝ հունիսի 23-ին։ Աշխատանքներն արդյունք չեն տվել։ Հրադադարից հետո մինչ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1 584 աճյուն»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։