կարևոր
1735 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-24 14:30

«Իզմիրլյան» Բ/Կ բուժաշխատողները ակնկալում են Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ․ հայտարարություն

«Իզմիրլյան» Բ/Կ բուժաշխատողները ակնկալում են Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ․ հայտարարություն

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց  առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին «Իզմիրլյան» Բ/Կ-ն հայտարարություն է տարածել:

«Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան»  ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»։