կարևոր
763 դիտում, 3 ամիս առաջ - 2021-06-24 14:11

Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատարը Թուրքիայում է. «Ռազմինֆո»

Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատարը Թուրքիայում է. «Ռազմինֆո»

Հունիս 23-ին պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։ Նրան ընդունել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը։ Այս մասին հայտնում է Թուրքիաի ՊՆ-ն, հաղորդում է «Ռազմինֆո»-ն:

Հանդիպման մանրամասները առայժմ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 21-ին, Ղամար Ջավեդ Բաջվանին մեկնել էր Բաքու, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտի համագործակցության հարցեր։ Պակիստանյան կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում ականազերծման աշխատանքներին