կարևոր
3082 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-24 11:53

Օտարերկրացիները Եգիպտոս կարող են մուտք գործել առանց ՊՇՌ թեստերի

Օտարերկրացիները Եգիպտոս կարող են մուտք գործել առանց ՊՇՌ թեստերի

Օտարերկրացիները կարող են մուտք գործել Եգիպտոս առանց ՊՇՌ թեստերի, եթե նրանք ժամանում են նոր շտամներով կորոնավիրուս չունեցող երկրներից: Այս մասին ասված է Egypt Air ավիաընկերությա մամուլի տեղեկագրում:

«Այն ուղեւորները, որոնք գալիս են պատվաստումների փաստաթղթով այն երկրներից, որոնք չեն ենթարկվել կորոնավիրուսի մուտացիաների ազդեցությանը, ստուգվում են պատվաստման վկայականը»-ասված Է ավիաընկերության հաղորդագրությունում:

Ընդունվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Եգիպտոսի դեղերի վարչության կողմից հաստատված պատվաստանյութերը։ Մուտքը թույլատրվում է Sputnik V, Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharm, Sinovac պատվաստանյութերի 2 չափաբաժինները ստացածներին, երկրորդ չափաբաժինը ստանալուց 14 օր հետո, կամ Johnson & Johnson-ի մեկ չափաբաժին ստանալուց 14 օր անց։

Հավաստագրերը պետք է պարունակեն QR պաշտոնական մարմնի ծածկագիրը և կնիքը։

Միևնույն ժամանակ, սահմանվում է, որ դա վերաբերում է այն երկրներին, որոնք «չեն տուժել կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված շտամներից»: Եթե ուղևորը ժամանում է մուտացիաներ գրանցած երկրներից մեկից, ապա նույնիսկ պատվաստումների վկայականի առկայության դեպքում օդանավակայանում պետք է կատարի կորոնավիրուսի արագ թեստավորում։ Եթե պարզվում է, որ արդյունքը դրական է, ապա օտարերկրյա քաղաքացին պարտավոր է կատարել մեկ այլ ՊՇՌ թեստ: Եթե այս թեստը դրական է, ապա ուժի մեջ է մտնում մի պրոտոկոլը, համաձայն որի վարակված անձին տեղափոխում են կովիդ բուժող հիվանդանոց:

Հունիսի 23-ի տվյալներով՝ Եգիպտոսում պանդեմիայի սկզբից ի վեր կորոնավիրուսի ավելի քան 206 հազար դեպք է գրանցվել, մահացել է ավելի քան 15 հազար մարդ: