կարևոր
2050 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-24 09:10

Այսօր հունիսի 24-ն է. 2006 թ. այս օրը Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն

Այսօր հունիսի 24-ն է. 2006 թ. այս օրը Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն

Հունիսի 24-ը, տարվա 175-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 190 օր։

  • 444 թ. - Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:
  • 1908 թ. - ծնվել է Արտեմ Ալիխանյանը, հայ նշանավոր ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
  • 1916 թ. - առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցավ մեկ միլիոն դոլարը, դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարի պայմանագիր ստորագրեց:
  • 1934 թ. - Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև:
  • 1963 թ. - ծնվել է Յուրի Կասպարյանը՝  հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար:
  • 1987 թ. - ծնվել է Լիոնել Մեսսին՝ արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
  • 2006 թ. - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն: