կարևոր
1942 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-23 21:05

Դատարանը հրապարակում է Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը

Դատարանը հրապարակում է Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը

Դատարանը հրապարակում է Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը։

Նշենք, որ երեկ մեկնարկած դատաքննության ընթացքում Չարչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ ինքն իր ենթակայության տակ աշխատող անձնակազմին հարկադրել է մասնակցել ընտրություններին, անհասկանալի է համարում՝ պնդելով, որ իր արարքում հանցակազմ ու պարտադրանքի որեւէ դրսեւորում չկա, իր քայլերը որեւէ կապ չունեն իրեն առաջադրված մեղադրանքի հետ, իր քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել՝ կոչ անելով բուժկենտրոնի աշխատակիցներին գնալ ընտրության, իսկ հարուցված քրեական գործը քաղաքական բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ թելեգրամյան ալիքներից մեկը ընտրությունների նախօրյակին հրապարակել էր բժշկական անձնակազմի հետ Չարչյանի զրույցի գաղտնալսումը, որտեղ հազարավոր կյանքեր փրկած անվանի վիրաբույժը աշխատակիցներին հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին, սակայն որեւէ ակնարկ չի արել, թե որ ուժին ձայն տան։ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ ահա իրավապահների կողմից անարձագանք է մնացել ընտրությունների նախորդ օրը, ընտրույթուններին մասնակցելու մասին ֆեյբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի կոչը։