կարևոր
2896 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-23 19:48

Բաքվի, Մոսկվայի կամ Արեւմուտքի թեկնածուն. ինչպես Փաշինյանի նոր հաղթանակը կփոխի Հայաստանն ու տարածաշրջանը

Բաքվի, Մոսկվայի կամ Արեւմուտքի թեկնածուն. ինչպես Փաշինյանի նոր հաղթանակը կփոխի Հայաստանն ու տարածաշրջանը

«Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները զարմացրեցին բոլորին ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Չնայած անցած տարի Արցախում կրած ծանր պարտությանը՝ Նիկոլ Փաշինյանը նորից ջախջախիչ հաղթանակ տարավ»,- այս մասին էլ գրում է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնը:

Հոդվածում նշվում է, որ Փաշինյանի անսպասելի հաջողության պատճառները հեշտ կլինի հասկանալ, եթե նայենք Հայաստանի տարբեր մարզերում քվեարկության ելքին:

«Օրինակ Շիրակում նա հավաքել է 65 տոկոս ձայն: Սա հայ այն զինվորների հայրենի բնակավայրն է, որոնք 2020-ի դեկտեմբերին գերեվարվեցին Հադրութից: Փաստորեն, նրանց հարազատներն ու համերկրացիները նման քվեարկությամբ ցանկանում էին ցույց տալ, որ ձգտում են ոչ թե ռեւանշի, ինչի հետ ասոցացվում է Քոչարյանը, այլ հանգստության եւ ապագայում նման միջադեպերի բացառման»,-նշված է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի հոդվածում: