կարևոր
1174 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-23 18:18

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:

«Կցանկանայի վերահաստատել մեր երկրները միավորող անկեղծ բարեկամության կապերն առավել զարգացնելու ու խորացնելու իմ մտադրությունը:

Վստահ եմ՝ Ձեր առաջիկա պետական այցը Իտալիա կարևոր առիթ կհանդիսանա մեր՝ միասին գրանցած արդյունքների և երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու հնարավորությունների մասին մտածելու համար:

Բարեկամության ոգով և Երևանում ու Հռոմում մեր հանդիպումների վառ հիշողություններով՝ ևս մեկ անգամ Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները և անձնական ու ընտանեկան բարեկեցության բարեմաղթանքները»,- մասնավորապես ասված է Իտալիայի նախագահի շնորհավորական ուղերձում: