կարևոր
1894 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-23 17:27

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նա բարձր է գնահատել նախագահ Արմեն Սարգսյանի ավանդը Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:

«Համոզված եմ, որ բարձր մակարդակով մեր կառուցողական երկխոսությունը շարունակելը հետագայում ևս կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Այն լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության շահերին»,- մասնավորապես ասված է Տոկաևի շնորհավորական ուղերձում: