ԳԹԿ-ն հրապարակել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները։
Հայտագրվել է 5186, մասնակցել է 5027 մարդ։
Միջին միավորը 10.47 է։
Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 1129-ը (մասնակիցների 22.5 տոկոսը)։
18-20 միավոր է ստացել 246 մարդ կամ մասնակիցների 4.9 տոկոսը, նրանցից 20 միավոր ստացել է 24 մարդ։
2020-ին մաթեմատիկայի միասնական քննություն էր հանձնել 5220 մարդ, միջին միավորը 10.9 էր, 18-20 միավոր ստացել էր 296-ը (5.7 տոկոս)։