կարևոր
1477 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-23 14:42

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը անդրադարձել են Արցախում հումանիտար խնդիրների լուծմանը

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը անդրադարձել են Արցախում հումանիտար խնդիրների լուծմանը

  
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքին, մասնավորապես, Արցախում հումանիտար խնդիրների լուծմանը:

Նախարարներն ընդգծել են 3 երկրների փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբի կարեւոր ներդրումը՝ պատերազմից հետո տարածաշրջանի զարգացման գործում: