կարևոր
1717 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-23 14:20

Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել

Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել

Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղան գիտակցության է եկել։

Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է ինքնուրույն շնչել: Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ: Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն»,- նշել է Դերձյանը:

Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկորների կոտրվածքներ, որովայնի սալջարդ: Առաջին իսկ օրը նա վիրահատվել է։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։