կարևոր
22045 դիտում, 3 ամիս առաջ - 2021-06-23 13:11

Վերահաշվարկով պարզվել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0

Վերահաշվարկով պարզվել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0

  
«Հայաստան» դաշինքին տրված քվեների թվի անճշտություն է եղել նաեւ Կապան քաղաքի Ձորք թաղամասում տեղակայված 35/17 ընտրատեղամասում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրված սկզբնական տվյալներում արձանագրված է եղել, թե «Հայաստան» դաշինքը ոչ մի ձայն չի ստացել, իսկ Հայաստանի եվրոպական կուսակցությունը հավաքել է 258 ձայն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ տարածքային հանձնաժոողվի ահազանգից հետո թյուրիմացությունը ճշտվել է եւ ուղղումն արդեն ուղարկվել է ԿԸՀ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» դաշինքի օգտին տրված անճշտությունների դեպքեր են արձանագրվել Սյունիքում՝ 49 քվեի փոխարեն նշվելով 4, և Վանաձորի թիվ 23/47 տեղամասային ընտրական հանձնաժողովում թիվ 24 համարի քաղվածքում «Հայաստան» դաշինքի դիմաց նշվել է 100 քվե, մինչդեռ որոշիչ արդյունքների արձանագրության փաստաթղթում 100-ի փոխարեն գրվել է 10-ը: