կարևոր
1597 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-23 12:47

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասված է. «Այս օրը հատկապես հաճելի է նշել ձեր բազմաթիվ ձեռքբերումները ոչ միայն պետական և միջազգային ասպարեզներում, այլև գիտական ոլորտում: Դուք ականավոր գիտնական եք, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր»:

ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ ժամանակակից, անկախ Հայաստանի զարգացման, Եվրասիական տնտեսական միությունում բարեկամության և գործընկերության ամրապնդման գործերում: