15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը կանգնեցրել է հակամարտությունը Արցախում: Միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում Ռուսաստանի նախագահը նշել է նաեւ, որ ռուս խաղաղապահները հուսալի կերպով երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, աշխատում՝ մարդասիրական իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու եւ սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանում հարեւան երկրների անվտանգության ու բարգավաճման համար ստանձնած պատասխանատվության մասին: «Նրանց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային եւ մարդկային անքակտելի կապերը»,-հավելել է Պուտինը: