կարևոր
1873 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-23 11:39

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից․ Գագիկ Սուրենյան

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից․ Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է 

 Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում:

 Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե, ավելին մնալու դեպքում հնարավոր են մաշկի նկատելի կարմրություն՝ էրիթեմա»: