կարևոր
6418 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-23 01:05

Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ. փաստաբան

Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ. փաստաբան

Փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հայտնում է.

«Մինչ սեփական նեղ շրջանակի փառաբանման հույսով ապրող տարատեսակները քննադատում են մեզ ընտրությանը մասնակցելու, մանդատ վերցնելու և կրել-կրվելու համար՝ Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ:

Տեր ենք լինելու մեզ վստահած յուրաքանչյուր քաղաքացու ձայնին»,- գրել է նա:

Ինչպես տեղեկացրել էինք՝ Վանաձորի թիվ 23/47 տեղամասային ընտրական հանձնաժողովում թիվ 24 համարի քաղվածքում «Հայաստան» դաշինքի դիմաց նշվել է 100 քվե, մինչդեռ որոշիչ արդյունքների արձանագրության փաստաթղթում 100-ի փոխարեն գրվել է 10-ը:

Այսօր ԿԸՀ-ն հայտարարել է, որ  70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքներ կիրականացվեն: