կարևոր
2512 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 23:29

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը բարձր է․ բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը բարձր է․ բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե, ավելին մնալու դեպքում հնարավոր են մաշկի նկատելի կարմրություն՝ էրիթեմա:

May be an image of map and text