կարևոր
1888 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-22 22:08

Օձունի համայնքապետի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է անմիջապես հարուցել քրեական գործ

Օձունի համայնքապետի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է անմիջապես հարուցել քրեական գործ

Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ 

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքը հատարարություն է տարածել, որում մասնավորապես նշված էր, որ ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։