կարևոր
1696 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-22 18:48

Ադրբեջանական կողմը շարունակում է տոնել Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը մեր երկրի ընտություններում

Ադրբեջանական կողմը շարունակում է տոնել Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը մեր երկրի ընտություններում

«Հաղթել են Ադրբեջանն ու հայկական գյուղը» վերնագրով վերլուծական հոդված է այսօր հրապարակվել «Հաքին.ազ» կայքում: Հոդվածագիր Ալեքսանդր Կարավաեւն առաջ է քաշում այն գաղափարը, որ հայաստանյան ընտրություններում, այսպես ասած, գյուղը հաղթել է քաղաքին, քանի որ մեր երկրում մարդիկ, հատկապես՝ անապահով պայմաններում ապրող մարդիկ, հոգնել են գաղափարախոսությունից:

Հոդվածագրի խոսքով, Փաշինյանն ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ ապավինել է մարդկանց բնազդին ու գյուղի բնակչության վրա ազդելու համար ամենաընկալելի միջոցն է ընտրել՝ մուրճն ու մեխը: «Ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի մեծ գաղափարական նախագիծ: Դրանից հոգնել են: Փաշինյանը հրաժարվեց դրանից նաեւ շնորհիվ պատերազմում կրած պարտության: Ադրբեջանը սթափեցնում է»,-գրել է «Հաքին.ազ»-ի հոդվածագիրը: