կարևոր
1594 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-22 17:43

Հնդկաստանում երեք ամսվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ամենացածր թիվը

Հնդկաստանում երեք ամսվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ամենացածր թիվը

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել Է 42 640-ով եւ կազմել 29 977 861: Մահացածների թիվը 24 ժամում աճել է 1 167-ով եւ հասել 389 302-ի:

Վարակվածների թվի օրական աճը դարձել է ամենացածրն ավելի քան 90 օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ ապրիլի 5-ից մինչեւ հունիսի 8-ը վարակման նոր դեպքերի օրական թիվը գերազանցել է 100 հազարը, մայիսին այդ ցուցանիշը հինգ անգամ: 

Հնդկաստանում պատվաստում ստացածների ընդհանուր թիվը հասել է 288 766 201-ի: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները որոշել են հունիսի 21-ից սկսել COVID-19-ի դեմ անվճար պատվաստանյութ տրամադրել 18 տարեկան եւ բարձր տարիքի բոլոր մարդկանց: