Այն մեղադրանքը, որն առաջադրված է ինձ, բացարձակ անհասկանալի է: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը։
«Դա կրում է խիստ քաղաքական բնույթ՝ որպես քաղաքական տեռոր», - ասաց նա։
Նա նշեց՝ հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի։
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։