Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ, հայրենակիցներ ինչպես գիտեք երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել էր ինքնաբուխ հանրահավաք, որտեղ հիմնականում հավաքվել էին քաղաքացիներ, ովքեր ունեին արդար պահանջ՝ այն է Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Սակայն հավաքի ժամանակ երևան եկան որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և դեմքեր ովքեր փորձում էին դիվիդենտներ շահել հասարակ ժողովրդի հաշվին։ Այսօր արդեն նրանք էլ ավելի են ակտիվացել և այսօրվա հավաքին բացահայտ են գործելու, իսկ չեմ ուզում մասնակիցը դառնալ քաղաքական կեղտոտ խաղերի։ Այդ իսկ պատճառով այսօրվա կայանալիք հանրավաքին ես չեմ լինի։
Հ.գ. Եթե որևե մեկը կմտածի, թէ ես նույնպես վաճառվել կամ հետ եմ կանգնում իմ սկզբունքներից, ապա չարաչար սխալվում եք։ Արայիկ Հարությունյանը իմ համար մնում է կապիտուլյանտի հանցակից և դավաճան։
Պինդ եղեք...»:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական:
Նշենք նաև, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի նախագահը երեկոյան հրավիրել է հանրահավաքի, որտեղ հանդես է գալու ուղերձով՝ Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածության և վերջին ամիսներին կուտակված հարցերի մասին: