կարևոր
1879 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-22 14:58

Կանադայի ԱԳՆ-ն Հայաստանին շնորհավորել է «հաջող խորհրդարանական ընտրություններն ավարտելու» կապակցությամբ

Կանադայի ԱԳՆ-ն Հայաստանին շնորհավորել է «հաջող խորհրդարանական ընտրություններն ավարտելու» կապակցությամբ

Կանադայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` տարածելով համապատասխան հաղորդագրություն:

«Կանադան շնորհավորում է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրություններն ավարտելու կապակցությամբ: Մենք ակնկալում ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ` շարունակելու մեր ջանքերը երկրում ժողովրդավարությունը խթանելու, ինչպես նաև Արցախի հակամարտության լուծման ուղղությամբ»,-ասվում է գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում: