կարևոր
1420 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-22 12:40

ՀՀ նախագահը շնորհավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ վերընտրվելու առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ վերընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

«Անգնահատելի են ՄԱԿ-ի՝ որպես ներկայացուցչական և հեղինակավոր միջազգային կազմակերպության ազդեցությունն ու նշանակությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները՝ ուղղված ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային»,- ասվում է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: