կարևոր
829 դիտում, 3 ամիս առաջ - 2021-06-22 12:23

Իշխանամերձ կազմակերպությունների միջոցով սահմանափակված է «Հրապարակի» տեսանելիությունը. ահազանգում է խմբագիրը

Իշխանամերձ  կազմակերպությունների միջոցով սահմանափակված է «Հրապարակի» տեսանելիությունը. ահազանգում է խմբագիրը

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Հարգելի ընթերցողներ

Երկրում նոր իրավիճակ է ձեւավորվել՝ խոսքի ազատությունը վտանգված է։

Մամուլի դեմ ճնշումներ էին գործադրվում վերջին պատերազմի օրերին եւ դրանից հետո։ Այդ օրերին մեզ տուգանքներով ու օրենսդրական սահմանափակումներով էին լռեցնում, այժմ լռեցնում են ֆեյսբուքյան հարթակներում մեր հրապարակումներն արգելափակելով։

Իշխանամերձ հասարակական կազմակերպությունների միջոցով սահմանափակված է «Հրապարակի» տեսանելիությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Առաջիկայում կներկայացնենք, թե որ իշխանամերձ գրանտակերներն են ազատ մամուլին պատերազմ հայտարարել։ Սրանք այն կազմակերպություններն են, որ տասնամյակներ շարունակ ազատ մամուլին աջակցելու համար դրսից ահռելի գումարներ են ստացել, իսկ այսօր սերտաճել են իրենց սրտի իշխանությունների հետ եւ մոռացել իրենց առաքելությունը։ Ի դեպ, այս ցանկում միայն «Հրապարակը» չէ՝ այլ լրատվամիջոցներ եւս կան։

Եթե ձեզ համար թանկ է ազատ խոսքը եւ դուք ուզում եք իշխանական տեղեկատվությունից տարբերվող այլընտրանքային կարծիք, տեղեկություններ ստանալ, այցելեք մեր կայք՝ hraparak.am, հույս մի դրեք ֆեյսբուքյան տեղեկատվության վրա»: