կարևոր
673 դիտում, 3 ամիս առաջ - 2021-06-22 12:14

Հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր չէր լինի առանց ՌԴ-ի միջամտության. Կոպիրկին

Հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր չէր լինի առանց ՌԴ-ի միջամտության. Կոպիրկին

Ռուսաստանի դաշնությունն արել է և անում է ամեն բան, որ հայ ռազմագերիների վերադարձը իրականանա: Հայ ռազմագերիների վերադարձի հարցը ՌԴ առաջնահերթությունների մեջ է և մեր ուշադրության կենտրոնում։ Լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք ողջունել էինք 15 գերիների վերադարձը` սա ճիշտ ուղղությամբ արված քայլ էր։ Հայտնի է, որ ՌԴ–ն ի սկզբանե արել և անում է անհնարինը, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Այս հարցում, իհարկե, որոշակի առաջընթաց կա»,–ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` այս գործընթացում մեծ է Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի դերը։ Բացի այդ, գերիների հարցով զբաղվում է ՌԴ նախագահը, Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարները։ «Մուրադովը զբաղվում է հայ ռազմագերիների հարցով, այդ հարցում ներգրավված է նաև պետական ապարատը: Ես կարծում եմ, որ 15 հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր չէր լինի առանց ՌԴ-ի միջամտության: Արտահերթ ընտրությունների վերագրելով գերիների վերադարձը և դա մեկնաբանել գործողությունների ակտիվացում դժվար է, քանի որ այդ հարցը միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:

«Սա հեշտ լուծվող հարց չէ` այն մեծ ջանքեր է պահանջում։ Օրինակ, վերջին փոխանակումը որ եղավ, չեմ կարծում դա կյանքի կկոչվեր, եթե խաղաղապահների ջանքերը չլինեին»,–ասաց Կոպիրկինը։

Նա անդրադարձավ նաև ՀՀ սահմանին ՌԴ խաղաղապահների տեղակայմանը: 

«Ինչպես գիտեք՝ կան տեղակայված ռուս սահմանապահներ Սյունիքում հայ- ադրբեջանական խնդրահարույց վայրերում, իսկ ինչ վերաբերում է հետագա գործողություններին, Գեղարքունիքի մասով եկեք սպասենք»,- նշեց նա: