կարևոր
2314 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-22 11:45

Ուղղակի հպարտ եմ, որ նման ընտրազանգված մենք ունենք. Ռոբերտ Քոչարյան

Ուղղակի հպարտ եմ, որ նման ընտրազանգված մենք ունենք. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում, մինչ ընտրությունների ընթացքի ու քվեարկության արդյունքների մասին խոսելը, շնորհակալություն է հայտնել իր գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար։

«Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել մեր աջակիցների հետ։  Ես ուղղակի հպարտ եմ, որ այդպիսի ընտրազանգված մենք ունենք, այդպիսի ժողովուրդ է կանգնած մեր թիկունքում։ Իսկապես տպավորված եմ մեր հանդիպումներով »,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է 268 հազար 165 մարդ կամ ընտրողների 21.04 տոկոսը։