կարևոր
1237 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-22 11:37

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի աստիճանական զարգացմանը. Մարիա Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի աստիճանական զարգացմանը. Մարիա Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի աստիճանական զարգացմանը, Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ Անդրկովկասում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը:

Մարիա Զախարովայի՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման մասով արած մեկնաբանությունում նշվում է, որ դա առաջին հերթին պետք է տեղի ունենա Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման համատեքստում:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը մեջբերել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքերը, թե ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, եւ չկան խոշոր խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա:

Նմանատիպ գնահատականներ են հնչեցել ՀԱՊԿ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ու Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները: