կարևոր
2320 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-22 10:28

Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են գցել. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են գցել. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին հայտնում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա գրառմանը կից հրապարակել է լուսանկարներ:

«Առավոտ շուտ ինչ-որ մարդիկ նռնակ են գցել իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել: Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել:

Բայց դա, իհարկե, չի փրկի նրանց: Գտնելու ենք»:

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձակն Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել: