կարևոր
2272 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-21 22:50

Եվրո-2020. Ավստրիան հաղթեց Ուկրաինային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Եվրո-2020. Ավստրիան հաղթեց Ուկրաինային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլում` C խմբի վերջին տուրում որոշվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճած երկրորդ ընտրանին:

Բուխարեստում Ուկրաինան մրցեց Ավստրիայի հետ: Այս խաղում ուկրաինացիներին հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար բավարար կլիներ ոչ-ոքին, իսկ Ավստրիան միայն պետք է հաղթեր: Բաումգարթների 21-րդ րոպեին խփած գնդակ միակը և հաղթական էր Ավստրիայի համար:

Միաժամանակ ընթացող մյուս խաղում ոչինչ չէր որոշվում, քանի որ Հյուսիսային Մակեդոնիան վաղուց կորցրել էր շանսերը հաջորդ փուլ դուրս գալու համար: Նիդերլանդների ընտրանին 3 անպատասխան գնդակ ուղարկեց մակեդոնացիների դարպասը:

C խմբում Նիդերլանդները գրանցեց 100 տոկոս արդյունք` երեք խաղ երեք հաղթանակ: խփեց 8 գնդակ և բաց թողեց միայն 2-ը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ավստրիան, որը հավաքեց 6 միավոր: Երրորդ տեղը 3 միավորով գրավեց Ուկրաինան: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հյուսիսային Մակեդոնիան այդպես էլ միավոր չունեցավ և սեփական դարպասն ընդունեց 8 գնդակ: