կարևոր
1054 դիտում, 1 ամիս առաջ - 2021-06-21 20:54

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում 8-րդ շաբաթն անընդմեջ նվազում է․ ԱՀԿ ղեկավար

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում 8-րդ շաբաթն անընդմեջ նվազում է․ ԱՀԿ ղեկավար

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում 8-րդ շաբաթն անընդմեջ նվազում է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։

«Ամբողջ աշխարհում արդեն ութ շաբաթ անընդմեջ COVID-19-ի գրանցված դեպքերի թիվը կրճատվում է, իսկ մահերի թիվը նվազում է 7-րդ շաբաթն անընդմեջ։ Սա լավ նորություն է, բայց նոր վարակների և մահերի թիվն ամբողջ աշխարհում բարձր է մնում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Ըստ նրա անցյալ շաբաթ գրանցվել է COVID-19-ի ավելի քան 2,5 միլիոն դեպք, 64 հազարը՝ մահվան ելքով։

«Յուրաքանչյուր րոպեն մեկ 250 վարակման դեպք և 6 մահ»,- հավելել է կազմակերպության գլխավոր տնօրենը: