19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 83 հազար 101-ի, վերջին 24 ժամում մահացել է 136 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 հազար 485 նոր դեպք: Նրանցից 1259-ը հոսպիտալացվել են:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում գրանցված ընդհանուր 3 մլն 105 հազար 620 դեպքից 2 մլն 760 հազար 229-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3258 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: