կարևոր
1951 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-21 17:24

Միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Հայաստանում, չնայած բևեռացված միջավայրին, ընտրությունները մրցակցային էին

Միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Հայաստանում, չնայած բևեռացված միջավայրին, ընտրությունները մրցակցային էին

Միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, սակայն նաեւ նկատել են ինտենսիվ բեւեռացում եւ մրցակիցների շրջանում բորբոքված հռետորաբանություն:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հանդես են եկել ասուլիսով: Դիտորդների մեծամասնությունը դրական գնահատական է տվել նաեւ տեղամասերում քվեարկության գործընթացներին:

Չնայած նրան, որ շատ ընտրատեղամասեր անհասանելի են եղել հաշմանդամություն ունեցող ընտրողների համար: ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին հույս է հայտնել, որ արդյունքները կընդունվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից, քանի որ բոլոր թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել ընտրությունների ողջ ընթացքում: