կարևոր
7450 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-21 11:53

ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատեց Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։ Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվն 2 միլիոն 591 հազար 316 է, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը՝ 1067, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների ընդհանուր թիվը` 2451, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 595 հազար 334, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը  1 միլիոն 282 հազար 411 կամ 49, 4 տոկոս:

Անվավեր քվեաթերթիկները թիվը կազմել է 4682:

Անճշտությունների չափը՝ 1110:

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայներն ու տոկոսները.

1.            «Արդար Հայաստան» կուսակցություն -       0.31% (3922)

2.            «Հայ ազգային  կոնգրես» կուսակցություն - 1,54% (19690)

3.            «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 53,92 % (687 414)

4.            «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն – 0,36% (4623)

5.            «Ազատություն» կուսակցություն – 0,14 % (1844)

6.            «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23 % (66647)

7.            «Միասնական Հայրենիք» կուսակցություն – 0,08 % (957)

8.            Համահայկական ազգային պետական (ՀԱՊ) կուսակցություն – 0,06 % (803)

9.            «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1,22 % (15571)

10.          «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – 0,95 % (12164)

11.          «Հանրապետություն» կուսակցություն – 3,04 % (38730)

12.          «Հայոց Հայրենիք» կուսակցություն – 1,03 % (13119)

13.          «Ազատ Հայրենիք» կուսակցություն – 0,32 % (4136)

14.          «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3,95 % (50419)

15.          Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 0,39 % (5021)

16.          «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցություն – 1,22 % (15546)

17.          «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 0,3 % (3773)

18.          «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք –1,5 % (19145)

19.          «Ազգային օրակարգ» կուսակցություն – 0,06 % (721)

20.          «Վերելք» կուսակցություն -  0,1 % (1259)

21.          Ազատական կուսակցություն – 1,17 % (14935)

22.          Հայաստանի եվրոպական կուսակցություն – 0,22 % (2786)

23.          «Հայաստան» դաշինք – 21,04 % (268300)

24.          Ազգային-ժողովրդավարական բեւեռ կուսակցություն – 1,47 % (18773)

25.          «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 0,28 % (3561)